Ի հիշատակ հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին
Ճարտարապետության ակադեմիկոս՝
Ալեքսանդր
Հովհաննեսի
Թամանյանը
ապրել է շատ հետաքրքիր և բեղմնավոր կյանք: Նա շրջապատված է եղել ընտանեկան հոգատարությամբ և տաղանդաշատ ընկերների ջերմությամբ։
Ալեքսանդր Թամանյանն ապրել է անհավանական դարաշրջանում: Նա անձամբ ծանոթ էր Ռուսաստանի կայսրության ցար Նիկոլայ II հետ, գրող Մաքսիմ Գորկու, օպերայի երգիչ Ֆյոդոր Շալյապինի և կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի հետ: Նա եղել է մտերիմ ընկեր բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, գրող Մարիետա Շագինյանի, տաղանդավոր՝ Բենուա, Լանսերե և Շրետեր ընտանիքների հետ:
Ալեքսանդր Թամանյանին նվիրված թանկ հուշեր են գրի առել շատերը: Այստեղ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: